Ներկայացվում են հաճախ տրվող հարցեր, թե որ դեպքում և ինչպես կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։
Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր և հաշվետու տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։
Հիշեցնենք՝ Հայաստանում բոլոր գրանցված աշխատողները մինչև 2025-ի մայիսի 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն՝ 2024 թվականին իրենց ստացած եկամուտների համար։
Առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50 հազար դրամ է, իսկ կրթության գծով՝ 100 հազար դրամ:
ՊԵԿ-ը ներկայացրել է՝ որ եկամուտներն են համարվելու հարկվող և չհարկվող:Սահմանվել է շեմ, եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել։
եթե այս գործարքներից յուրաքանչյուրը 300-ից ավելի է լինում, պետք է հայտարարգրել, բայց այն չի հարկվում։
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։
Պետք է լրացնել անգամ, եթե այդ գումարները նվիրատվություն են կամ պարտքով են տրվել։
Հայաստանի քաղաքացիները, որոնք գրանցված աշխատողներ են, 2025 թվականից պետք է լրացնեն եկամուտների հայտարարագիր, 2026-ից՝ արդեն բոլոր չափահաս քաղաքացիները։